ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ

Թրամփի հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանը որբացավ
06.11.2024 | 13:39

ԱՄՆ-ում պարտվեցին այլասերված, ապազգային, պատերազմի կուսակցության ներկայացուցիչները։ Նիկոլ Փաշինյանի գաղափարական հովանավորները զիջեցին իրենց դիրքերը։

Թրամփի հաղթանակը շատ խորհրդանշական է։ Այն գռեհիկ ժողովրդավարության վերջը դնելու հնարավորություն է ստեղծում։ Նաև՝ աշխարհի լարվածությունը լիցքաթափելու հնարավորություն։

Այդ գռեհիկ ժողովրդավարության և ապազգային տոտալիտարիզմի զոհերը դարձան Արցախը, Ուկրաինան, Վրաստանը (Վրաստանում արագ ուշքի եկան, վռնդեցին Սաակաշվիլուն և թույլ չտվեցին երկրորդ անգամ օգտագործել իրենց, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը դրսի ուժերի աջակցությամբ վերարտադրվեց և նոր փորձանքներ բերեց Արցախի ու Հայաստանի գլխին), Մերձավոր Արևելքը և, ի վերջո, միլիոնավոր մարդիկ։

Հայաստանի իշխանությունը պատերազմի կուսակցության և այլասերվածության գավառական ներկայացուցիչն է։ Պարտված կուսակցության դրածոն, որն իր գլխի ճարն ուզում է տեսնել Թուրքիայի գրկում։

Նիկոլն այլևս անցյալի մնացուկ է։ Նրա քաղաքական լեշը Հայաստանի վրայից պետք է մաքրվի՝ արտահերթ կամ հերթական ընտրություններով։

Ինչ վերաբերում է ապագա Հայաստանի տեղին ու դերին, ինտեգրացիոն գործընթացներին, ապա մեր ուղղությունը դեպի BRICS պետք է լինի։ Այդ թեմայով «Մայր Հայաստանի» տեսակետները ներկայացրել եմ ռուսական «Anna news»–ում հրապարակված հոդվածով (https://anna-news.info/pochemu-armeniya-dolzhna.../

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5250

Մեկնաբանություններ